ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վատիկանը հետաձգում է նոր պապի ընտրությունը

Վատիկանը հետաձգում է նոր պապի ընտրությունը
17.02.2013 | 19:39

Վատիկանի Սուրբ Աթոռի տեղեկատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդինին հայտարարել է, որ Հռոմի նոր պապի ընտրության կարդինալների հավաքը կարող է տեղի ունենալ ոչ թե փետրվարի 28-ին, այլ` մարտի 15-ին: Լոմբարդինին կոնկլավի հետաձգումը պայմանավորում է բոլոր կարդինալների ներկայությունն ապահովելու Վատիկանի ցանկությամբ, որպեսզի բոլորն էլ կարողանան մասնակցել պապի ընտրությանը:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ